Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար
Դանիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել «կրոնական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի» արգելքի մասին: Այս մասին հայտնում է rbc-ն՝ հղում անելով դանիական Ալտինգետ թերթին:
Փաստաթուղթը ներկայացրել է արդարադատության նախարար Պետեր Հումելգաարդը:
«Երբ մարդիկ վեր են կենում և այրում Ղուրանը, դա ծաղրական և ոչ համակրելի արարք է: Դա վնասում է Դանիային և դանիական շահերին, ինչպես նաև վտանգում է դանիացիների անվտանգությանը ամբողջ աշխարհում», - հայտարարել է Համելգաարդը:
«Ոչ պատշաճ վարվելը» վերաբերում է այրմանը, ինչպես նաև առարկայի վրա ոտք դնելուն կամ ոտքով հարվածելուն, առարկան ոչնչացնելուն ՝ դանակով պատռելով, կտրելով կամ ծակելով: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ղուրանի, այլև Աստվածաշնչի և Թորայի մասին է, ճշտել է նախարարը:
Որպես պատիժ առաջարկվում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև