Էրդողանը կարող է Պուտինին առաջարկել մեկ տարով վերսկսել ուկրաինական հացահատիկի մատակարարումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կարող է քննարկել ուկրաինական հացահատիկի մատակարարումները մեկ տարով վերականգնելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Այդին Սեզերը։
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Իհարկե բավականին վիճելի է, թե որքան հացահատիկ է անհրաժեշտ արտահանել Ուկրաինայից: Բայց Թուրքիային անհրաժեշտ է ուկրաինական հացահատիկը: Ուստի նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ թուրքական կողմն հավանաբար կառաջարկի մեկ տարով վերացնել Ռուսաստանի շրջափակումը՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումներն ապահովելու նպատակով»,- ասել է Սեզերը։
Ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էին, որ պատրաստ են անմիջապես վերադառնալ հացահատիկի գործարքին, սակայն այն պետք է իրականացվի Ռուսաստանի հետ կապված մասով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում