Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տարվա հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց բաշխումը, ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրի, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հետևյալն է. Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում. այս տարի նրանց թիվը կազմել է 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինիայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 40 մարդ։
Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։ Ինչ-որ առումով սա զարմանալի չէ, քանի որ ռուսների համար Հայաստանն այժմ արտերկրից ֆինանսական միջոցներ ստանալու խողովակ է։ Նրանցից շատերը դառնում են քաղաքացի, սակայն կա՛մ մնում են այստեղ, կա՛մ գնում են այլ երկիր հայկական անձնագրով, քանի որ մենք՝ հայերս, շատ երկրներ կարող ենք այցելել, առանց մուտքի վիզայի անհրաժեշտության։
Հայաստանից ապաստան են հայցում Նիգերիայի, Իսրայելի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մարոկկոյի, Թուրքիայի և այլ երկրների քաղաքացիներ։ Աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է. գուցե նաև այս փաստն է ստիպում մարդկանց ապաստան խնդրել կամ դառնալ ՀՀ քաղաքացի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև