Ամերիկացին ձկնորսության ժամանակ $2 հազ․ գումարով դրամապանակ է հանել և վերադարձրել տիրոջը
ԱՄՆ-ում դեռահասը տիրոջն է վերադարձրել դրամապանակը, որը նա անցյալ տարի կորցրել էր լճում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Մինեսոտա նահանգի բնակիչ Քոնոր Հալսան ընտանիքի հետ հանգստանում էր Վուդս լճի ափին: Ձկնորսության ժամանակ 14-ամյա պատանին ջրից հանել է դրամապանակը։ Ինչպես պատմել է աշակերտը, դրամապանակում ինքն ու իր հարազատները գտել են 2000 դոլար և այցեքարտ, իսկ հետո որոշել են փողը հանել և թողնել, որ չորանա, գրում է Gazeta.ru-ն։ Տղայի հայրն ասել է, որ գտածը պետք է վերադարձվի տիրոջը, և Քոնորը համաձայնել է։
Նա զանգահարել է այցեքարտի համարով և կապվել Այովա նահանգի ֆերմեր Ջիմ Դենիի հետ։
Դենին բացատրել է, որ անցյալ ամառ կորցրել էր դրամապանակն ու խնայողությունները, բայց կորուստը անմիջապես չի նկատել, այլ միայն այն ժամանակ, երբ ձեռքը տարել է կոմբինիզոնի գրպանը՝ հաշիվը վճարելու համար։
Ըստ որոշ տեղեկությունների՝ դրամապանակի տերը փորձել է դեռահասին որպես պարգև գումար տալ, սակայն նա հրաժարվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև