Ֆլորենցիայում անհայտ անձինք մակագրություններ են արել Վազարիի միջանցքի հենասյուների վրա
Վանդալները մակագրություններ են արել հենասյուների վրա, որոնք պահում են Վազարիի միջանցքը՝ 750 մետր բարձրությամբ վերգետնյա անցումը, որը կապում է Ֆլորենցիայի պատմական կենտրոնում գտնվող Պալացո Վեկիո և Պալացո Պիտի հին արիստոկրատական պալատները, հաղորդում է ANSA-ն:
Քաղաքապետ Դարիո Նարդելլան կատարվածն անվանել է «վանդալիզմի ամոթալի արարք»: «Քաղաքային ոստիկանության հետ անմիջապես հետաքննություն սկսեցինք։ Մենք կօգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ բացահայտելու այդ ստոր մարդկանց և համապատասխան կերպով պատժելու», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Քաղաքապետի խոսքով՝ Ուֆիցի պատկերասրահի ղեկավարությունը իրեն վստահեցրել է, որ իրենք «անհապաղ կմիջամտեն» սյուները մաքրելու համար։ «Յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում մշակութային ժառանգությանը, շատ լուրջ հանցագործություն է կատարում», - ասել է Նարդելլան:
Վազարիի միջանցքը ծածկված պատկերասրահ է և Ուֆիցի արվեստի պատկերասրահի կարևոր մասն է: 1565 թվականին Տոսկանայի մեծ դուքս Կոսիմո I Մեդիչին պատվիրել էր ճարտարապետ Ջորջիո Վազարիին միջանցքի կառուցումը, որը կմիացներ Մեդիչիների երկու պալատները՝ Վեկիոն (այժմ՝ քաղաքապետարանը) և Պիտին (այժմ՝ թանգարանը)։ Միջանցքը կառուցվել է հինգ ամսում։
Ժամանակի ընթացքում միջանցքն առանձնահատուկ կարգավիճակ է ձեռք բերել հայտնի թանգարանում։ 19-րդ դարում այն հարմարեցրել են ինքնանկարների պատկերասրահի համար։ 2001 թվականից միջանցքում, որտեղ ցուցադրվում է մոտ 700 նկար, այդ թվում՝ Տիցիանի «Ուրբինոյի Վեներան», ինչպես նաև Ջոտոյի, Պաոլո Ուչելոյի, Պիերո դելա Ֆրանչեսկայի և Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները, հանդիսատեսի մուտքը թույլատրվում է փոքր խմբերով և միայն նախնական գրանցմամբ ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև