Անակնկալ չէր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է. Մովսես Հակոբյան
Բանակից, Ազգային անվտանգության ծառայությունից եւ ոստիկանությունից բացի, ինչքան ապօրինի զինված կազմավորումներ ստեղծվեն, կլինի դա գեղեցիկ, հնչեղ, հայրենասիրական կամ տարատեսակ այլ անվանումներով՝ աշխարահզոր, երկրապահ, կամավոր եւ այլն, բոլորը մեր երկրի համար խնդիրներ են ստեղծելու եւ ահա՝ Արցախի աշխարհազորը ասվածի վառ ապացույցն է։ Ես բազմիցս այս մասին բարձրաձայնել եւ ասել եմ՝ դա անթույլատրելի է։ Ասեմ ավելին՝ այդպիսի ապօրինի կառույցների անվանումներն, անգամ, լսելիս, ինձ մոտ սարսափ է առաջանում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նշենք, որ այս օրերին հայտնի դարձա, որ Արցախում գոյություն ունի աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթեւոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ:
«Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է։ Նորից եմ կրկնում՝ բացի բանակից, Ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում՝ ինչպես հասարակության, այնպես նաեւ պետության համար»,- ասել է գեներալ-գնդապետը` արձանագրելով.
«Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում, նույնիսկ, ԱԱԾ-ի եւ Ոստիկանության զինված ստորաբաժանումները ենթարկվում են բանակին, որովհետեւ, անգամ, պատերազմական իրավիճակում պետության մեջ մեկ զինված կառույց պետք է լինի»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից