Թուրք նախարար․ Երկրաշարժի դեպքում Ստամբուլում 600 հազ․ տուն կարող է քանդվել
Ստամբուլում 6 միլիոն տուն կա, երկրաշարժի դեպքում դրանցից յուրաքանչյուր տասներորդը կարող է փլուզվել, NTV հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեքին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Նախարարը հիշեցրել է Թուրքիայի պատմության մեջ փետրվարին տեղի ունեցած ամենամեծ երկրաշարժը՝ այն անվանելով «Անատոլիայի քաղաքակրթության հազարամյա պատմության մեջ մեզ պատահած ամենամեծ աղետը»։ Ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել 18 նահանգում, ավերվել է 680 հազար բնակելի տուն։
Թուրք գիտնականները ենթադրում են, որ մինչև 2030 թվականը Ստամբուլում և Սևծովյան տարածաշրջանում կարող է տեղի ունենալ 7 բալ մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետևանքները կազդեն ողջ երկրի վրա։ Այս գնահատականը տվել է սեյսմոլոգ Հալուք Էյիդողանը, ով Ստամբուլի քաղաքապետարանում երկրաշարժի հարցերով գիտնականների խորհրդի անդամ է։ Կանխատեսումը հիմնված է վերջին 2 հազար տարվա ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի պատմության և երկրաֆիզիկական ու սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության վրա․ սեյսմոլոգը դրա հավանականությունը գնահատել է 50%:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում