Զոհվել են բոլորը. ոչ ոք չի փրկվել
Փրկարարները Մոսկվայի Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտորներով ապօրինի շրջայցի բոլոր ութ մասնակիցներին մահացած են հայտնաբերել։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են, ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։
«Այժմ էքսկուրսիայի բոլոր ութ մասնակիցները հայտնաբերվել են։ Նրանք մահացել են։ Մահացածների որոնողական գործողությունն ավարտվել է»,- ասել է աղբյուրը։ Նա ասաց, որ մահացածների թվում կան երկու անչափահասներ։
ТАСС-ի փոխանցմամբ՝ քննիչները սկսել են բոլոր մահացածների մարմինների ինքնությունը պարզելու ընթացակարգը։
Օգոստոսի 20-ին Նեգլինկա ստորգետնյա գետի կոլեկտորների երկայնքով ութ մարդ է ուղևորվել: Ըստ կանխատեսումների՝ այդ օրը Մոսկվայում սպասվում էր հորդառատ անձրեւ, եւ երբ այն սկսվեց, կոլեկտորներում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, մարդիկ փրկվելու հնարավորություն չունեին։ Արտակարգ դրության փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով(ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին, որոնք հանգեցրել են երկու կամ ավելի անձանց անզգուշության մահվան): Սույն հոդվածի սանկցիան մեղավորներին նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև