Թալիբները երկու տարում առանց դատի 200 նախկին պաշտոնյա են սպանել
Արմատական թալիբները 2021 թվականին Աֆղանստանում իշխանությունը գրավելուց ի վեր նախկին պաշտոնյաների և զինվորականների ավելի քան 200 արտադատական մահապատիժ են իրականացրել: Այս մասին ասվում է Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNAMA) կայքում հրապարակված զեկույցում։
«UNAMA-ն արձանագրել է նախկին պետական պաշտոնյաների և Աֆղանստանի զինված ուժերի անդամների արտադատական մահապատիժների առնվազն 218 դեպք՝ Աֆղանստանը թալիբների կողմից գրավելուց ի վեր»,- ասվում է փաստաթղթում։
Հետաքննության ընթացքում առաքելությունը փաստագրել է արտադատական սպանությունների «առնվազն 800 դեպք»՝ 2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Դրանք ներառում էին կամայական ձերբակալություններ, կալանավորումներ, խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դրվագներ՝ նախկին կառավարության և անվտանգության ուժերի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ: Ըստ UNAMA-ի՝ նման հետապնդումները տեղի են ունեցել՝ չնայած թալիբների կողմից «դե ֆակտո համընդհանուր համաներմանը», որը հայտարարվել էր նախկին կառավարության պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ։
Թալիբները լայնածավալ գործողություն են սկսել Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ 2021 թվականի գարնանը Միացյալ Նահանգները հայտարարեց այնտեղից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին։ Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը դեռ ոչ մի երկիր չի ճանաչել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև