Հայաստանը փրկել «փրկիչներից»
Ով քնից արթնանում է կամ որոշում քաղաքականությամբ զբաղվել, որոշում է փրկել հայրենիքը: Ընդ որում, կարեւոր չէ, թե ումից: Կարեւորը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հայտարարել, որ հայրենիքը վտանգված է եւ այն պետք է փրկել: Այնքան փրկեցին, որ հասանք 2020թ. մեծ ողբերգությանը:
Ցավոք, այս արյունահեղությունը, կորուստը, ծանր հարվածը եւս դաս չեղավ ու կեղծ փրկիչները շարունակում են իրար հերթ չտալով փրկել Հայաստանը: Այնքան փրկեցին, որ Արցախը հայտնվել է ոչ միայն ծանր, այլ նաեւ տարօրինակ վիճակում: «Փրկիչներն» իրար կոկորդ կրծելով ոչ թե Արցախին են ցանկանում օգնել, այլ դրանց մի խումբը պաշտպանում եւ արդարացնում է Ռուսաստանին, մյուսը ԱՄՆ-ին, այն մի խումբը Իրանին, մյուսները՝ Չինաստանին:
Արցախի հասարակ քաղաքացին, որ պատանդ է դարձել Ադրբեջանին ու ցավոք նաեւ «փրկիչներին», հարցնում են, այդ ինչու ես, մյուսը, հարեւանս, ազգականս արդեն գրեթե ոչինչ չունենք, բայց մեր կողքին կան մարդիկ, որ լավ սնվում են, ոչնչի կարիք չունեն եւ անգամ բարեգործական ճաշարան են բացում: Ո՞վ է այս հարցին պատասխանելու, թե՞ նորից ջայլամ-ջայլամ խաղանք, որ մի նոր աղետ լինի, որ հանուն ինչ-որ երկրի շահի արցախցիներին եւ հայ ժողովրդին եւս մեկ ծանր հարվածի ենթարկենք:
Վաղուց արդեն ուշացել ենք, բայց գոնե ուշացած հայկական աշխաչհը պետք է փրկել բոլոր տեսակի «փրկիչներից», որոնք կուշտ հաց ուտելուց, լավ հանգստանալուց հետո հայտնվում են եթերում եւ երեսներին մուր գցած ասում՝ երկիրը կործանվում է, այն պետք է փրկել: Երկիրը հենց «փրկիչներից» է պետք փրկել:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից