Չորրորդ օրն է Մոսկվայի մարզը ենթարկվում է դրոնների հարձակմանը
Անօդաչուն ընկել է Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում գտնվող տան վրա, տուժել է երկու մարդ, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Տղամարդը տեղափոխվել է բուժհաստատություն, կինը հրաժարվել է հոսպիտալացումից։ Կոտրվել են երեք տների ապակիները։ Բոլոր արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում»,- գրել է մարզի ղեկավարը։
Ինչպես տեղեկացրել է ՌԲԿ-ն, անօդաչուն Իստրայի շրջանում խփվել է Մոսկվայի ժամանակով ժամը 8.16-ին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կատարվածից անմիջապես հետո տեղեկացրել էր տուժածների եւ ավերածությունների բացակայության մասին։
Նույն օրվա առավոտյան դրոն է ընկել մարզի Օդինցովոյի շրջանում, այն խոցել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։ Պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ տուժածներ չկան։ Մայրաքաղաքի «Շերեմետեւո», «Դոմոդեդովո» եւ «Վնուկովո» օդանավակայանները սահմանափակել են ինքնաթիռների մեկնումները եւ ժամանումները, այլ օդանավակայաններ են վերուղղորդվել 45 ուղեւորատար եւ երկու բեռնատար չվերթներ։
Մոսկվայի մարզում չորրորդ օրն անընդմեջ անօդաչուներ են խոցվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև