Մոսկվայի օդանավակայանները վերսկսեցին աշխատանքները
Մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետեւո» եւ «Ժուկովսկի» օդանավակայանները առավոտյան ժամը 9-ի դրությամբ աշխատում են սովորական ռեժիմով։ Այս մասին տեղեկացրել է «Ռոսավիացիան»։
Նշված օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները մտցվել էին օգոստոսի 21-ի առավոտյան մինչեւ 8.30-ը, թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման նպատակով։
Ինչպես տեղեկացրել են «Ռոսավիացիայում», սահմանափակումների հետ կապված՝ 45 ուղեւորատար եւ երկու բեռնատար չվերթներ վերուղղորդվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի եւ Սանկտ Պետերբուրգի պահեստային օդանավակայաններ։ Սահմանափակումների չեղարկումից հետո այդ չվերթների ուղեւորները կփոխադրվեն նշանակված օդանավակայաններ։
Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուս զինվորականները օգոստոսի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06.50-ին խանգարել են Ուկրաինայի Զինված ուժերին գրոհ կատարել Մոսկվայի մարզում ինքնաթիռի տիպի անօդաչուով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև