Մոսկվայի մարզում հորդառատ անձրևը վնասել է Wildberries-ի Էլեկտրոստալ քաղաքի պահեստի տանիքը (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Wildberries ընկերության պահեստի տանիքը։ Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է ջրի հզոր հոսքը ճեղքում տանիքն ու լցվում պահեստ, որտեղ պահվում էին ապրանքները։
Միջադեպի հետևանքով անձրևաջրերը հեղեղել են պահեստը։ Ապրանքներով արկղերի մի մասը հայտնվել է ջրի մեջ, մյուսները ջրի հոսքի հետ կուտակվել են պահեստի պատերի մոտ։
Ընկերության մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ տանիքի վնասման հետևանքով անձրևաջրերը հեղեղել են մոտ 500 քմ տարածք, մինչևդեռ ամբողջ պահեստը զբաղեցնում է մոտ 250,000 քմ։ Պահեստի աշխատակիցներն անմիջապես տարհանվել են հեղեղված հատվածից։ Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հաղորդվում է, որ պահեստում վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Վնասի չափը կպարզվի գույքագրման արդյունքում, ինչից հետո վաճառողներին կփոխհատուցվի վնասված ապրանքների արժեքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը