Չինաստանը կներդնի ընտանիքի սուբսիդավորման քաղաքականություն՝ ծնելիությունը խթանելու համար
Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու մունիցիպալ առողջապահության հանձնաժողովը վերջերս հայտարարեց, որ ծնելիության խթանման քաղաքականությանն աջակցելու և երեխա պահելու հոգսը թեթեւացնելու նպատակով քաղաքը կիրականացնի երեխաների դաստիարակության սուբսիդավորման քաղաքականություն՝ առաջարկելով 20,000 յուանի ($2,783.5) միանվագ սուբսիդավորում երեք երեխաներ ունեցող ընտանիքներին, գրում է The Global Times չինական տաբլոիդը։
Սուբսիդիաները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մայրության և երեխայի խնամքի, որոնք տրամադրվում են որպես միանվագ կանխիկ վճարումներ։
Ինչ վերաբերում է մայրության սուբսիդավորմանը, ապա զույգերին կտրամադրվի միանվագ սուբսիդիա՝ 2000 յուան երկու երեխայի ծննդյան և 5000 յուան միանվագ սուբսիդիա՝ երեք երեխայի ծննդյան համար։ Մի քանի ծնունդները հաշվվում են առանձին՝ ըստ երեխաների ծնվելու հերթականության։
Մինչդեռ երկու երեխա ունեցող ընտանիքներին կտրվի 5000 յուան, իսկ երեք երեխա ունեցող ընտանիքներին՝ 20000 յուան միանվագ սուբսիդիա։
Այս նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 10-ից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև