Հյուսիսային Կորեայի հաքերները կոտրել են ռուսական բալիստիկ և թեւավոր հրթիռներ արտադրող կորպորացիայի համակարգչային ցանցը
Հյուսիսային Կորեայից հաքերները կոտրել են ռուսական НПО Машиностроения կորպորացիայի համակարգչային ցանցը, որն արտադրում է բալիստիկ և թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ հիպերձայնային և տիեզերական արբանյակներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հաքերային հարձակման անհայտ աղբյուրից ձեռք բերված ապացույցներին, որոնց փաստը հաստատել են անվտանգության փորձագետները։
Ըստ Reuters-ի՝ 2021 թվականին «հաքերների էլիտար թիմերը», որոնք կապված են ԿԺԴՀ իշխանությունների հետ, մասնավորապես՝ ScarCruft-ը և Lazarus-ը, գաղտնի կերպով լրտեսող ծրագրեր են մտցրել НПО Машиностроения-ի համակարգեր, որի կենտրոնակայանը գտնվում է մերձմոսկովյան Ռեուտով քաղաքում։
Ամիսներ անց Փհենյանը հայտարարեց բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրի մի շարք առաջընթացների մասին: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե արդյոք դա կապված է հաքերային հարձակման արդյունքում ձեռք բերված որևէ տեղեկատվության օգտագործման հետ։
Հաքերները մուտք են գործել НПО Машиностроения-ի ցանցեր 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի մայիսը, երբ ենթադրաբար հայտնաբերվեց հաքերային հարձակումը: Ռուսական ընկերությունը և ՄԱԿ-ի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաքելությունները չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանություններին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև