72-ամյա դատավորին ձերբակալել են կնոջը սպանելու մեղադրանքով
Հարավային Կալիֆորնիայի դատավորը ձերբակալվել է կնոջը սպանելու կասկածանքով, հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով իշխանություններին։
Օրինջ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Ջեֆրի Ֆերգյուսոնը ձերբակալվել է հինգշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել տանը հնչած կրակոցների մասին և տան ներսում հայտնաբերել դատավորի կնոջ՝ Շերիլ Ֆերգյուսոնի դին, հայտնել է Անահեյմի ոստիկանության սերժանտ Ջոն ՄաքՔլինթոքը:
Նշվում է, Ֆերգյուսոնին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։
Ֆերգյուսոնը դատավոր է ընտրվել 2014 թվականին և պաշտոնը ստանձնել 2015-ին։ Նա քրեական գործեր է վարում Օրինջ շրջանի Ֆուլերթոն քաղաքի դատարանում։
Նա իրավաբանական կարիերան սկսել է Օրինջ շրջանի դատախազությունում 1983 թվականին և շարունակել է զբաղվել թմրամիջոցների գործերով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև