Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել․ Տիգրան Աբրահամյան
Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Յուրաքանչյուր օր, երբ Արցախում իրադարձություններն առավել ծայրահեղ բնույթ են ստանում, նվազում է սովորական գործիքակազմով հարցի հանգուցալուծմանը գնացող լուծումները:
Հացի ու բառիս բուն իմաստով ֆիզիկական գոյության կռիվը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ծայրահեղ միջոցներ:
Ստեղծված բարդ իրադրության պայմաններում որևէ արտաքին գործոն չի աշխատի, եթե նույնիսկ դրա հնարավորությունը բացվի, եթե ներսում` Արցախում դիմակայելու կամք ու անսահման ձգտում չլինի:
Մինչ այս պահն արցախցին մեծ տառապանքների գնով ցույց է տվել, որ իրենից կախվածն անում է ու կանի միայն թե դրանով կարողանա իր հողին ու ջրին տեր կանգնի:
Ցավոք մինչ այս պահը ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև Հայաստան պետությունից (չխառնել ամենօրյա պայքարի մեջ գտնվողների հետ) որևէ լուրջ ազդակ չկա:
ՀՀ իշխանությունը շունչը պահած սպասում է, թե երբ արցախցին կդադարեցնի պայքարը, իսկ ինքը վերջապես կհայտարարի, թե գիտեք` չստացվեց, փորձեցինք, բայց չեղավ` պատճառներ բերելով, պայմանական, Բաթումի պայմանագրից մինչև սովետական միության փլուզում», - գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից