Միջազգային կառույցներն ասում են` ի՞նչ կարող ենք անել, եթե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում
Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, իրավական գործընթացից զատ պետք է ունենա նաեւ միջազգային արձագանք, բայց այդ միջազգային արձագանքի համար անհրաժեշտ է դիվանագիտական, քաղաքական արձագանք:
«Այստեղ արդեն մենք տեսնում ենք թերացումներ եւ տեսնում ենք նաեւ Հայաստանի կողմից այնպիսի թեզեր, որոնց միջոցով միջազգային կառույցները արդարացնում են իրենց անգործությունը: Չեմ ուզում դիմավորել, բայց միջազգային շատ կառույցների հետ հանդիպումներում, երբ առաջ է քաշվում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունն ու հրատապությունը, նրանք շատ ուղիղ կոնտեքստում ասում են, որ մենք ի՞նչ կարող ենք անել, որպես քաղաքական մարմիններ, եթե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Նրանք Հայաստանի քաղաքական դիրքորոշումներն օգտագործում են այս կառույցների անգործությունը արդարացնելու նպատակով եւ անգամ մարդասիրական խնդիրների լուծումը կապում կոնֆլիկտի կամ սուր քաղաքական խնդիրների հանգուցալուծման հետ եւ չեն ցանկանում ինքնուրույն քայլեր ձեռնարկել»,-ընդգծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից