Քույրիկիս աչքի առաջ հայրիկիս օգնություն հայցող հայացքն է դրոշմվել․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է պատմել
«Իրավունք» թերթը գրում է․ ««Մենք չգիտենք՝ մեր հայրը ո՞ղջ է, թե՞… Նրան քույրիկիս ձեռքից խլեցին-տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանցիները նրան տարան անհայտ ուղղությամբ»: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց նրա դուստրը` պաշարված Արցախում գտնվող Վեներա Խաչատրյանը.
– Քույրս պատմում է, որ երբ որ մոտեցել են Հակարիի կամրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հայրիկիս անձնագիրը, այլեւս հետ չեն տվել: Ասել են, որ պետք է գնան սենյակ, բժիշկը պետք է հետազոտի ձեզ: Այնուհետեւ ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ տանեն:
Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ ԿԽՄԿ աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Ու այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս առեւանգել են, ու մինչ օրս մեզ ոչ ոք ոչինչ չի ասում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից