Էրդողանի կուսակցական ընկերը մեղադրել է հայկական սփյուռքին
Հայկական լոբբիի նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Նրա խոսքով՝ Դիսնեյի հարթակը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և չեղարկել Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը։
«Այս հարթակի նման վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք է
Թուրքիայի Հանրապետության և մեր ժողովրդի արժեքների նկատմամբ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ԱՄՆ-ում այսպես կոչված «ցեղասպանության» պնդումները քարոզող այս ցանցը օգտագործում է պատմական իրադարձությունները որպես գործիք իր խարդախ քաղաքականության համար։ Այս լոբբիի միակ նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես բազմիցս նկատվել է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Disney Plus-ը որոշել էր հրաժարվել Աթաթուրք սերիալից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր հոր՝ Մուստաֆա Քեմալի կյանքի մասին։ «Թուրքիայի 100-ամյակի» մասին շարքը նոյեմբերի 3-ից կվերածվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի բացառապես Թուրքիայի կինոթատրոններում։ Ֆիլմը Դիսնեյին արժեցել է 8 միլիոն դոլար։
Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դեմ է արտահայտվել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր հոր կյանքի մասին սերիալի ցուցադրությանը` պահանջելով Disney-ից չեղարկել ֆիլմի թողարկումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում