Ադրբեջանը գործելու է լկտի, անսկզբունքային և ագրեսիվ, այդ թվում՝ փորձելու է ցեղասպանություն կազմակերպել. Սերգեյ Կառնաուխով
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս փորձագետ Սերգեյ Կառնաուխովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառները:
«Ինձ համար այս իրավիճակը անձնական հարց է։ Այն ազդում է ինձ վրա այն պատճառով, որ այնտեղ երեխաները եւ ծերերը տառապում են, տառապում են` բառիս ուղիղ իմաստով: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտվում է վերջին տարիներին համաշխարհային աշխարհակարգում գոյացած ճեղքերից։ Այդ մութ կետերի խնդիրն այն է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ոչ մի ինստիտուտ, ոչ մի պայմանավորվածություն չի գործում, այլ աշխատում է բացառապես ուժեղի իրավունքը։ Ուժեղի այս իրավունքի շրջանակներում, երբ բացակայում է այս կամ այն բևեռը, որը կարող է կարգուկանոն հաստատել տարածաշրջանում, մնացած բոլորը, կներեք ինձ, ինչպես շնագայլերը, վերցնում են ամենը։ Ադրբեջանը շատ լավ է հաշվարկել ամեն ինչ, նրանք ուշադիր կարդացել են այն փաստաթղթերը, որոնք ձևակերպում են մեր խաղաղապահ առաքելության և այլ խաղաղապահ առաքելությունների իրավական կարգավիճակը։ Նրանք իրենց համար շատ լավ հասկացան, որ մեր ռուս խաղաղապահները, որոնք այսօր կանգնած են այնտեղ, չունեն այդ դժբախտ բնապահպաններին ցրելու իրավասությունը։ Այդ բնապահպանների կամուֆլյաժի տակ փաստացի հանդես են գալիս Ադրբեջանի հատուկ ծառայությունները և այդ հատուկ ծառայությունների վարձած սադրիչները։ Եվ նրանք օգտվում են դրանից, իրական ցեղասպանություն են իրականացնում, երկակի շրջափակում են արել, դա հայ ժողովրդի ամենաիսկական ցեղասպանությունն է։ Բայց, միևնույն ժամանակ, չկան մեխանիզմներ, որպեսզի ցրեն նրանց, հեռացնեն այնտեղից»,- նշել է Կառնաուխովը։
Փորձագետի խոսքով՝ երբ ձևակերպում էին պայմանավորվածությունները և որոշում ռուս խաղաղապահների մանդատը, պետք էր այդ ամենը նախատեսել։ Պետք էր հասկանալ, այդ թվում ՝ ռուսական կողմին, որ Ադրբեջանը գործելու է լկտի, անսկզբունքային, ագրեսիվ, այդ թվում ՝ փորձելու է ցեղասպանություն կազմակերպել։
«Բայց, ցավոք, մանդատը դուրս են գրել այնպես, որ մենք ստեղծված իրավիճակը լուծելու ոչ մի հնարավորություն չունենք», — ընդգծել է Կառնաուխովը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»