Հարավկորեական տեխնոլոգիան ինքնուրույն վերացնում է մեքենաների ներկի քերծվածքները
Հարավկորեական «Hyundai Motor» ընկերությունը ներկայացրել է նորույթներ, որոնք կարող են ազդել մեքենաշինության զարգացման վրա։ «Korea Herald» պարբերականը տեղեկացրել է, որ նման նորույթներից մեկը ինքնավերականգնվող պոլիմերային ծածկն է։ Այն ինքնուրույն վերացնում է քերծվածքները։ Պոլիմերային ծածկը կազմված է յուղի պարկուճներից, տեղեկացրել է Planeta Today-ը։ Նվազում է շփվելու եւ ավտոշարժիչների մաշվելու հավանականությունը, 1,5 անգամ բարձրանում արդյունավետությունը։
Մյուս նորույթը արեւային մարտկոցներն են, որոնց օգտագործումը մեքենայի տանիքին, թափքին եւ դռների վրա կարող է ավելացնել ավտոմեքենայի ընթացքի պաշարը 20-40 կիլոմետրով։
Մյուս նորույթը արեւային տարրերի տանդեմն է։ Տեխնոլոգիան առաջարկում է ավելի բարձր արդյունավետություն (30 տոկոսով) այլ տարրերի համեմատ։
Սառեցնող թաղանթ պատուհանների համար. այս տեխնոլոգիան նախատեսված է մեքենաների պատուհաններին փակցնելու համար եւ կարող է նվազեցնել ներքին ջերմաստիճանը՝ 6,89 աստիճանով ավելի ցածր, քան գոյություն ունեցող անալոգների դեպքում։
Այս տեխնոլոգիաների օգտագործման էֆեկտը կարող է զգալիորեն բարելավել մեքենաների բնութագրերը՝ դրանք ավելի արդյունավետ, կայուն եւ հարմար դարձնելով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից