Գիտնականները կյանքի տևողությունը մեծացնելու պարզ միջոցներ են նշել
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ութ պարզ առողջ սովորությունների հետևելը կարող է ավելի քան երկու տասնամյակով մեծացնել կյանքի տևողությունը:
Ըստ Health-ի՝ այս սովորությունների թվում են ֆիզիկապես ակտիվ լինելը, օփիոիդների չարաշահումից, ծխելուց և պարբերաբար խմելուց խուսափելը, սթրեսը կառավարելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերությունների պահպանումը:
Նրանց շրջանում, ովքեր ֆիզիկապես ակտիվ են եղել և հրաժարվել են ծխելուց, հետազոտության ընթացքում մահացության ռիսկը 30-45%-ով ցածր է եղել:
Սթրեսի կառավարումը, ալկոհոլից խուսափելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերություններ ունենալը կարող են էլ ավելի մեծացնել երկարատև կյանքի հավանականությունը։ Այս սովորություններից յուրաքանչյուրը կապված է մահացության հավանականության 20% նվազման հետ։
Ապրելակերպի անգամ փոքր փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ: Օրինակ, կարող եք սկսել՝ նվազեցնելով ալկոհոլի ընդունումը կամ դառնալով ավելի ակտիվ: Այս փոփոխություններին ընտելանալուց հետո կարող եք առօրյայում աստիճանաբար ուրիշ առողջ սովորություններ ներառել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից