Շոգը Չեխիայում իջեցրել է թթվածնի մակարդակը Օդրա գետում եւ հանգեցրել ձկան զանգվածային անկման
Չեխիայում վերջին երեք շաբաթների շոգը հանգեցրել է թթվածնի մակարդակի իջեցման Օդրա գետում (երկրի հյուսիս-արեւելք) եւ ձկան զանգվածային անկման, տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով փորձագետներին։
Ջրի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է թթվածնի պարունակության նվազման, եւ դա տեղի է ունենում Օդրա գետի վերին հոսանքներում, որոնք սկիզբ են առնում Չեխիայի հյուսիս-արեւելքում։ Այնուհետեւ գետը հոսում է Լեհաստանով եւ Գերմանիայով։ Լեհական կողմում ցանցային պատնեշներ են դրվել, որպեսզի կանխվի սատկած ձկների ներհոսքը։ Արդեն մոտ 200 կիլոգրամ սատկած ձուկ է հանվել։
Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան չեխ գործընկերոջը՝ Պետր Գլադիկին տեղեկացրել է գետում տիրող իրավիճակի մասին։ Գլադիկը հաստատել է ձկան անկումը գետի չեխական հատվածում, սակայն ստույգ քանակությունը դեռ չի պարզվել։ Սպասվում է, որ փորձագետները կպարզեն պատահածի պատճառը հինգշաբթի օրվանից ոչ ուշ։
Անցած տարվա հուլիսին Չեխիայի արեւելքում, Դիե գետում տեղի ունեցավ ձկների զանգվածային անկում ջրում թթվածնի մակարդակի նվազման եւ դրա աղտոտման պատճառով։ Այն ժամանակ հանվել էր 42 տոննա սատկած ձուկ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...