Աղդամով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս խոչընդոտվում է՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ ունի տեղի բնակչության համար:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում։
Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Աղդամ քաղաքով ապրանքների մատակարարման՝ Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
ԵՄ-ն նաև շեշտում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և դրա ամբողջական վերսկսման կոչ է անում՝ ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական մուտքրը կողմերից ոչ մեկի կողմից չպետք է քաղաքականացվեն։
Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։ Դա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից