Բաքվում Հայաստանի և Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակիցները պահանջում են պարգևներ
Բաքվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակիցները պահանջում են պարգեւներ եւ մեդալներ։
Turan-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները հայտնել են, որ բազմիցս դիմել են պաշտպանության նախարարությանը։ Պահեստազորի սպա Ջահանգիր Քերիմովը հայտարարել է, որ վետերանի կարգավիճակ տալու հարցի հետ կապված ցուցարարները եղել են պաշտպանության նախարարությունում ընդունելության ժամանակ եւ այնտեղ նրանց հայտնել են, որ հարցը նախարարների կաբինետի իրավասության ներքո է:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են նաեւ այն անձանց մասին, ովքեր պարգեւատրվել են մեդալներով եւ պատվավոր կոչումներով, սակայն չեն ստացել վետերանի կարգավիճակ: Նրանք նաեւ նշել են, որ նախորդ ակցիաներին ներկա են եղել նաեւ պատերազմի մասնակիցները երկրի շրջաններից: «Բայց շրջաններ վերադառնալուց հետո նրանց վրա ճնշում է գործադրվում ոստիկանության կողմից, նրանց ձերբակալում են»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում