12 մլն հայ է ապրում աշխարհում, քանի՞սն են այստեղ, մենք Արցախին մենակ թողեցինք, թիկունքից հարվածեցինք․ Արման Նավասարդյան
Երբ թշնամին հարցերը փորձում է լուծել ուժով, մենք էլ պետք է փորձենք լուծել ուժով, բայց եթե դրա հնարավորությունը չունենք, մնում է դիվանագիտական ճանապարհը։ Եթե դա էլ չունենք՝ վերջին հույսը միջազգային կառույցների գթասրտությունը հայցելն է։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաջակցություն Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։
«Ինքս կողմնակիցը չեմ այդ գթասրտության, որովհետև տարիների փորձը ցույց է տվել, որ այդ գթասրտությունը կամ չկա, կամ աչքակապություն է։ Մենք հիմա խեղճի կարգավիճակով խնդրում ենք Ֆրանսիայից, որ օգնեն՝ բացեն միջանցքը։
Ես չեմ ուզում խեղճ լինել, ես չեմ ուզում ինչ-որ մեկը խղճա ինձ։ Ադրբեջանը հաղթող կողմ է, պայմաններ թելադրող կողմ է և ինչ ուզի անելու է։ Մենք պետք է մեզ ճիշտ պահենք։ 12 մլն հայ է ապրում աշխարհում, քանի՞ հոգին է այստեղ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք Արցախին մենակ թողեցինք, թիկունքից հարվածեցինք, այդքան բան»,- ասաց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից