Թուրք պաշտոնյան Ալիևի հետ հանդիպմանը խոսել է «Նեմեսիսի» հուշարձանից
Հուլիսի 17-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Օքթայն ուշադրություն է հրավիրել Հայաստանում Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշակոթողի վրա, նշել Թուրքիայի լուրջ անհանգստությունն այդ կապակցությամբ։ Ալիևն էլ իր հերթին նշել է, որ արձանի տեղադրումն անընդունելի է։
Թուրք պաշտոնյան Ալիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղության համար վարվող գործընթացը, Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։
Բացի այդ քննարկել են նաև Թուրքմենստանի և Ղազախստանի նավթն ու բնական գազը Կասպից ծովով Թուրքիա և Եվրոպա հասցնելու հարցը, ինչպես նաև TANAP-ի ու TAP-ի կարողությունների ընդլայնման հետ կապված թեմաներ։
Շեշտելով, որ հանդիպմանը քննարկել են նաև Թուրքիայից Նախիջևան բնական գազի փոխացման և Նախիջևանում արտադրվելիք էլեկտրաէներգիայի՝ Թուրքիա փոխանցման նախագծերը՝ Օքթայն ասել է․ «Տնտեսական հարաբերություններում մոտեցել ենք 6.5 միլիարդ դոլլարի շեմին։ Դա էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար վարչապետի հետ էլ մանրամասն քննարկումներ կունենանք»։
Օքթայը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ իրենք Ադրբեջան են եկել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակում գտնվող հարաբերությունները խորհրդարանական մակարդակում ևս առաջ մղելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում