Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Մարդու իրավունքները՝ Հայաստանում․ 2023թ․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Արտահերթ զեկույցը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում» 2023թ․ առաջին կիսամյակի արտահերթ զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը շարունակվում է։ Իսկ 2023թ․ ապրիլի 23-ից Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ամբողջությամբ դադարեցնելով անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, խոչընդոտելով անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Արցախի բնակչությունը և իշխանությունները ահազանգում են ամբողջական շրջափակման շարունակման պարագայում սովի և վերահաս հումանիտար աղետի մասին։

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում շարունակում են չլուծված մնալ անվտանգության բազմաթիվ խնդիրները։ Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհվեցին 15 զինծառայող, ինչն առաջացրեց հասարակության լայն շերտերի զայրույթը։ Մայիսի 26-ին ադրբեջանական զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և առևանգցին մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, որոնց Սումգայիթում ցուցադրական դատավարությամբ դատապարտեցին 11 տարվա և 6 ամսվա ազատազրկման»։

Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում շարունակում են աճել Հայաստանում հետպատերազմյան շրջանում տարեցտարի ուժգնացող քաղաքական հետապնդումները, իրավապահների կողմից բռնությունները, դատական իշխանության յուրացումը և մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքը։

Դատական համակարգ

Զեկույցում նշվում է, որ 2023 թ․ գործադիր իշխանությունը շարունակել է ոչ ցանկալի դատավորների նկատմամբ հետապնդումները և հեռացումները։ Բերվում է Զարուհի Նախշքարյանի օրինակը, որի լիազորությունները փետրվարի 27-ին ԲԴԽ-ն դադարեցրեց՝ Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա

«Միջնորդությունը կապված էր Զ․ Նախշքարյանի կողմից արված մեկնաբանություններին՝ դատավոր Աննա Փիլոսյանի դեմ իրականացված վարույթի վերաբերյալ։ Նախկին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին 2022 թ․ դեկտեմբերին՝ քաղաքացիական 4 գործերով վճռների հրապարակումը ուշացնելու համար։ Զ․ Նախշքարյանը պաշտպանել էր Ա․ Փիլոսյանին՝ նշելով, որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Արդարադատության նախարարության պնդմամբ Զ․ Նախշքարյանը թույլ էր տվել դատավորի վարքագծի խախտում՝ գրառման մեջ հետևյալ միտքը ներառելով․ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»»։

Բերվում է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործը, որի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 3-ին։ Պատճառը ապրիլի 7-ին անցկացված դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ Դ․ Հարությունյանի հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս քննադատել էր ԲԴԽ-ին՝ կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։ Դավիթ Հարությունյանը թերահավատություն էր հայտնել ԲԴԽ անաչառությանը։

Զեկույցում շեշտվում է, որ Կ․ Անդրեասյանը, մինչև ԲԴԽ կազմ և նախագահ ընտրվելը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կ․ Անդրեասյանը հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում 2021 թ․-ին՝ երբ մեկնաբանել էր իր աշխատասենյակի պատից վարչապետ Ն․ Փաշինյանի լուսանկարը փակցրած լինելը, ասելով․

«Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարը, բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»։

Ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ

«2023թ․ առաջին կեսին արձանագրվել են ոստիկանության կողմից խոշտանգումների և բռնությունների բազմաթիվ դեպքեր, որոնցում նաև ներգրավված էին իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։

Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես»,- նշվում է զեկույցում։

Բերվում է նաև ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանի խոշտանգումը Քննչական կոմիտեում՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։

Զեկույցը հիշատակում է այլ բռնությունների մասին ևս և հավելում․ «Նկարագրված բռնությունների մասնակիցներից քննչական գործողություններ են իրականացվել միայն Արսեն Ղայթմազյանի դեմ՝ ծեծի տեսանյութի տարածումից հետո։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս խոշտանգման հիմքով կայացվել է ընդամենը երկու մեղադրական դատավճիռ, սակայն դրանք չեն տարածվել ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների վրա»։

Բռնություններ փաստաբանների նկատմամբ

Համաձայն «Դիտորդի» արձանագրման, 2023 թ․ ոստիկանության բռնությունների զոհ են դարձել նաև փաստաբաններ։ «Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել էին ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին»։

Բերվում է նաև փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքը․ նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել Հունիսի 7-ին՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։ Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։

Զեկույցում հատկանշվում է այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռևս նախորդ տարի որոշել էր հեռացնել տեսախցիկները, որոնք ԵՄ ֆինանսավորմամբ տեղադրվել էին ոստիկանության բաժիններում, ներառյալ՝ հարցաքննության սենյակներում։

Քաղաքական հետապնդումներ

Այս բաժնում նշվում է, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ։

Բերվում է Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի օրինակը, որը 2023 թ․ փետրվարի 21-ին ձերբակալվեց, իսկ մայիսի 16-ին՝ կալանավորվեց։ Նշվում է, որ Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին դեռևս 2018 թ․ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Նրա հոր՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու «որոշման» վերաբերյալ աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսումից պարզվել էր, որ անձամբ Ն․ Փաշինյանն է կարգադրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ կալանավորել գեներալին։ 2022 թ․ մայիսին անցկացվող ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորվել էր Յ․ Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրում էին ոստիկանին նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրանքը հիմնված էր նույն ոստիկանի ցուցմունքի վրա։ Մոտ մեկ տարի տևած քրեական հետապնդումից հետո Ի․ Խաչատուրովը արդարացվեց։

Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ փոխնախագահ Արմե Աշոտյանին, որը կալանավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։ Հի՛շեցվում է, որ մեղադրանքը առաջադրվել էր 2022 թ․ նոյեմբերին՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Միջադեպեր պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նաև ընդգծում է մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։

Մասնավորապես, զեկույցում բերվում է Ալեն Սիմոնյանի օրինակը, որը Կասկադ համալիրում թքել էր սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի դեմքին՝ «դավաճան» ասելու համար։

Մեկ այլ դեպքում քաղաքացի Սամվել Վարդանյանին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելով՝ նրան դավաճան ասելու համար։ Իսկ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանլու համար։

Զեկույցում նշվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Գայանե Հակոբյանի դեմ մեկ ամսից պակաս տևած քրեական վիճահարույց գործի արդյունքում Գայանե Հակոբյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։