Հավաք ՄԱԿ–ի գրասենյակի եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ հաջակցություն Արցախի (տեսանյութ)
Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ձեռքներին պահել են շրջափակված Արցախում ապրող երեխաների, նրանց առօրյան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրված է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։
Երեխաները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, վերադարձնել իրենց հասակակցիների իրավունքները։ Նրանք ասում են՝ կարոտում են այնտեղ մնացած իրենց հարազատներին, ընկերներին, փորձում են ինչ-որ բան ուղարկել նրանց, սակայն չի ստացվում։
Գևորգը պատմեց, որ շատ է կարոտում իր տունը. «Հիշում եմ մեր դպրոցը, տունը, իմ ընկերներին, երբ բոլորով միասին խաղում էինք»։
Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն նաեւ դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Նշենք, որ Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին.,-գրել էր նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից