Իրանի օդանավակայանում ուղևորուհու ստամոքսում հաշիշի 126 պարկուճ է հայտնաբերվել
Իրանի կենտրոնական Սպահան նահանգի օդանավակայանում խուզարկության ժամանակ կնոջ ստամոքսում հաշիշի առնվազն 126 պարկուճ է հայտնաբերվել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։
Ըստ տեղեկատվության՝ Սպահանից թռչող կնոջ պահվածքը իրավապահներին կասկածելի է թվացել։ Նրան բերման են ենթարկել, որից հետո կատարվել է բժշկական փորձաքննություն։ Այն ցույց է տվել, որ կասկածյալի ստամոքսում թմրամիջոց պարունակող պարկուճներ կան։
Կինը խոստովանական ցուցմունք է տվել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ստամոքսից հանել են հաշիշի 126 պարկուճ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտավորապես 1,74 կգ։ Գործն ուղարկվել է դատարան՝ հետագա քննության համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում