Ադրբեջանական կողմը կրակել է նաեւ Արավուսի հովիվի ուղղությամբ. նախկին գյուղապետ
Ադրբեջանական կողմը կրակել է նաեւ Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովիվի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը:
«Կրակոցներ եղել են երեկ եւ այսօր առավոտյան: Այս պահին կրակոցներ չկան: Արավուսում էլ է կրակոց հնչել, կրակել են մեր գյուղի հովիվի ուղղությամբ, բայց նրան ոչինչ չի պատահել, հիմա նորմալ է ամեն ինչ: Ավելի շատ վախեցնելու նպատակով են կրակել»,- պատմեց Արգամ Հովսեփյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր՝ հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի ժամ անց գերատեսչությունը հաղորդեց, որ հայկական կողմն ունի եւս մեկ վիրավոր: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում