Չինաստանի հարավ-արեւմուտքում ջրհեղեղի գոտիներից ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգում ջրհեղեղի գոտիներից ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիչուան նահանգի բնական պաշարների դեպարտամենտը, հայտնել է, որ հորդառատ անձրեւների պատճառով վտանգավոր շրջաններից ընդհանուր առմամբ տարհանվել է 40 596 մարդ։
Հուլիսին տեղատարափ անձրեւները հաճախ հեղեղումների են հանգեցնում Սիչուան նահանգում։ 2021 թվականին ջրհեղեղների պատճառով նահանգում ավելի քան 720 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում։ Անցած տարի հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղները առնվազն վեց մարդու կյանք են խլել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...