Քիսինջերը պրանկերների հետ զրույցում ասել է,որ «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետեւում կանգնած է Ուկրաինան
«Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման հետեւում կանգնած է Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ռուս պրանկերների հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Վլադիմիր Զելենսկի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զրույցի ձայնագրությունը պրանկերները հրապարակել են Telegram-ում։
«Անկեղծ ասած, ես կարծում էի, որ դա Դուք եք։ Բայց ես Ձեզ դրա համար չեմ մեղադրում։ Ես չէի ասի, որ սա քննադատություն է»,-ասել է Քիսինջերը։
Ավելի վաղ մի շարք արեւմտյան լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ ԿՀՎ-ն 2022 թվականի հունիսին՝ դիվերսիայից երեք ամիս առաջ, Ուկրաինային կոչ է արել չպայթեցնել «Հյուսիսային հոսք» գազատարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...