Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. Զոհուրի

Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարթակում իրականացվում է «Հարցեր դեսպանին» նախաձեռնությունը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիրների, երկկողմ, բազմակողմ տարաբնույթ հարաբերությունների շուրջ հարցազրույցներ են կազմակերպվում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, արտերկրում ՀՀ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և այլն։

Նախաձեռնության շրջանակներում «Օրբելի» վերլուծական կենտրոնի զրուցակիցն է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որն ավարտում է առաքելությունը Հայաստանում։

Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը բավականաչափ կարևոր և արդյունավետ տարի էր գրեթե բոլոր ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման տեսանկյունից։ Քաղաքական հարթությունում տեղի են ունեցել բավականաչափ կարևոր հանդիպումներ, փոխայցելություններ, բանակցություններ՝ ընդհուպ հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Կապանում բացվեց ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, տնտեսական հարաբերություններում երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրում է աննախադեպ առաջընթաց՝ հատելով 700 մլն. դոլարի սահմանագիծը։ Ինչպե՞ս Դուք կգնահատեք անցած տարում երկկողմ համագործակցությունը, և ի՞նչ ակնկալիքներ և նշաձողեր կան առաջիկա տարիների համար։

Մենք ականատես եղանք տարբեր ոլորտներում հարաբերությունների աճին ու զարգացմանը։ Ամենակարևորում, այն է՝ քաղաքական և ռազմավարական հարցերում մենք ականատես եղանք բարձր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականության և փոխադարձ վստահության ու հարգանքի ամրապնդման։ Անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը։ Երկկողմ համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, նույնպես դրական զարգացումներ արձանագրեց։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես ավելի քան քառասուն տոկոսով աճեց և հատեց յոթ հարյուր միլիոն դոլարի սահմանագիծը։ Առևտրաշրջանառության աճը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին։ Ականատես եղանք հետաքրքիր միտումների նաև մարդկային շփումների և միմյանց նկատմամբ առկա հասարակական կարծիքի առումով։

Պարոն դեսպան, ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մեր տարածաշրջանը բախվում են քաղաքական և անվտանգային լրջագույն սպառնալիքների։ Որպես այս տարածաշրջանի տեղաբնիկներ, մի քանի հազարամյա հարևան և բարեկամ հայ և իրանցի ժողովուրդները, նրանց ստեղծած պետությունները փորձում են դիմակայել նոր մարտահրավերների՝ հաճախ դրսևորելով բավականաչափ մոտ դիրքորոշումներ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչպես կարելի է առավել արդյունավետ դարձնել նաև ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ երկկողմ համագործակցությունը։

Վերջին տարիներին դեսպանության ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր կետերից էր երկու երկրների իշխանությունների և ժողովուրդների միջև վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի պահպանումն ու ամրապնդումը։ Կարծում եմ, որ մենք ներկա դրությամբ առավել քան երբևէ գիտակցում ենք երկկողմ համագործակցության կարևորությունը և երկու երկրներում էլ կա լուրջ կամք՝ ընդլայնելու համագործակցությունը։ Անհրաժեշտ է ձգտել պահպանելու այս վիճակը։ Մյուս կարևոր կետը ուշադրության արժանացնելն է այն հանգամանքին, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի են ունենում խորը և լուրջ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել անսպասելի հնարավորությունների ստեղծման և մարտահրավերների։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր եմ համարում երկու երկրների իշխանությունների և փորձագիտական շրջանակների շփումների ու համակարծության շարունակականությունը։ Հատկապես, փորձագիտական և մասնագիտական հաղորդակցությունները կարող են օգնել փոխըմբռնման ընդլայնմանը, մարտահրավերների ճիշտ կանխատեսմանը և ճիշտ պլանավորմանը՝ հնարավորություններն օգտագործելու համար:

Պարոն Զոհուրի, արդեն 4 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ է հայտնվել: Ադրբեջանը նաև անցակետ է տեղադրել միջանցքում: Բաքվի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումներն են ու ոտնահարում են արցախահայության՝ իրենց բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը: Ո՞րն է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում, և Իրանն ինչպե՞ս կարող է աջակցել ճգնաժամի հանգուցալուծմանը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների բոլոր կողմերին մեր խորհուրդը մշտապես եղել է այն, որ հավատարիմ մնան այս պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն: Միջազգային իրավունքի ներքո նույնպես երկրները ունեն հստակ պարտավորություններ, որոնցից մեկը տարածաշրջանի բնակիչների իրավունքների ու անվտանգության պահպանումն է։ Մենք նշում ենք, որ նշված տարածքի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը բարդ և նուրբ խնդիր է։

Հայկական և իրանական դաշտերում հաճախ է խոսվում երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ այս ոլորտում երկկողմ համագործակցության ինչ հեռանկարներ կան:

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Տեղյակ եք, որ ի թիվս երկու երկրների ղեկավարների պարբերական շփումներին, անցյալ տարվա ընթացքում կանոնավոր հանդիպումներ և շփումներ են եղել երկու երկրների ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։ Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները նույնպես սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում։ Մյուս ուղին, որին պետք է հետամուտ լինել և ուշադրություն դարձնել ազգային անվտանգության ոլորտում, դա արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքն է։ Այս առումով, այս տարվա մարտ ամսին ականատես եղանք Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ պարոն Բաղերիի Հայաստան կատարած այցին։

Պարոն Զոհուրի, ինչպես գիտենք, Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի առանցքային երթուղիներից մեկը: 2022թ. հոկտեմբերի 20-ին ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ միջանցքի հարցում արդյունավետ համագործակցության համար պետք է Հայաստան-Իրան-Հնդկաստան հարթակ ստեղծել։ Ի դեպ, հարկ է նշել, որ օրերս ՀՀ ԱԳՆ ում եռակողմ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Միևնույն ժամանակ փորձագիտական որոշ շրջանակներ թերահավատորեն են մոտենում Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ծրագրի իրականացման հարցին։ Որքանո՞վ է կարևոր այս միջանցքն Իրանի համար, ի՞նչ առարկայական խոչընդոտներ կան դրա իրականացման ճանապարհին, և ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ կան Հայաստանից՝ տարածաշրջանային այս կարևոր ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։

Իրանի և Հայաստանի միջև առևտրի մեծ մասն իրականացվում է Նորդուզից դեպի Երևան ձգվող ցամաքային ճանապարհով, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով։ Հայաստանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի շրջանակներում ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր ունի՝ բարելավելու այս երթուղու ենթակառուցվածքները և այն վերածելու միջազգային տարանցիկ ճանապարհի։ Մենք նույնպես շատ կարևոր ենք համարում այս նախագծի լիարժեք իրագործումը Հայաստանի Հանրապետության տարածքում, և իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվորեն մասնակցելու այս նախագծի իրականացմանը։ Այս ծրագրի իրագործումը կնպաստի Իրանի և Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկմանը, որը գրավել է նաև այլ երկրների ուշադրությունը։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագիծը մեծ ծրագիր է՝ թե՛ տնտեսական, թե՛ գործառնական առումով։ Այս ծավալի նախագծի իրականացումը Հայաստանի պատմության ամենամեծ տնտեսական նախագծերից է։ Աշխատանքները պետք է կատարվեն շատ ուշադիր կերպով՝ ֆինանսավորման, մրցույթների անցկացման, նախագծի իրագործման և սահմանված ժամկետների նկատմամբ վերահսկողության տեսանկյունից։ Կարծում եմ, որ այժմ ծրագրի իրականացման հեռանկարը զգալիորեն բարելավվել է։

Եվ վերջում, քանի որ նաև ավարտին է մոտենում Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, դրա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման համար ինչպիսի՞ էական խոչընդոտների եք բախվել, որոնց լուծմանը կարող էին նպաստել ՀՀ պետական կառույցները և ինչպիսիք շարունակում են մնալ մ,ինչև օրս: Եվ ՀՀ-ում պաշտոնավարման ընթացքում որո՞նք են ամենատպավորիչ ձեռքբերումները։

Պարոն Փաշինյանի հետ ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ ես բարձր եմ գնահատել նրա, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական համակարգի դրսևորած համագործակցությունը՝ տարբեր մակարդակներում հարաբերությունները զարգացնելու գործում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած ողջ համագործակցության համար։ Առանց երկու կողմերի կամքի ու համագործակցության հնարավոր չէր լինի առաջ տանել աշխատանքները։ Իհարկե, սա չի նշանակում, որ իրավիճակն ավելի լավ չէր կարող լինել կամ խոչընդոտներ ու խնդիրներ առկա չեն։ Իմ պատկերացումն այն է, որ միմյանց կարողությունների և ներուժի մասին տեղեկացվածության աճը, բյուրոկրատական խոչընդոտների նվազեցումը և համագործակցության արագացումն ու դյուրացումը և հատկապես հիմնական խնդիրների վրա կենտրոնանալն ունի առաջնային նշանակություն և կարող է նպաստել հարաբերությունների հետագա զարգացմանը։ Բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը երկու երկրների իշխանությունների և ժողովուրդների համատեղ ձեռքբերումն է վերջին տարիներին։