ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն բացատրել են Ուկրաինային կասետային զինամթերք հանձնելու պատճառները
Առանց կասետային զինամթերքի Ուկրաինայի Զինված ուժերը չեն կարողանա ո՛չ հարձակողական գործողություններ իրականացնել, ո՛չ դիրքեր պահել, կարծում են Սպիտակ տանը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«155 մմ տրամաչափի կասետային զինամթերքի մատակարարման բացակայության դեպքում Ուկրաինան չի ունենա բավարար հրետանային արկեր ոչ միայն հակահարձակման իրականացման, այլեւ, հնարավոր է, ներկայիս դիրքերը պահպանելու համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ սովորական զինամթերքի պաշարները, որոնք ԱՄՆ-ն եւ դաշնակիցները մատակարարել են Կիեւին, սպառվել են, ուստի որոշվել է կասետային արկեր ուղարկել Ուկրաինային:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն արդարացրել է Կիեւին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը «վիթխարի անհրաժեշտությամբ» եւ Արեւմուտքում դրանց արտադրության դեռեւս ցածր տեմպերով։
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս պատերազմը վաղուց դարձել է հյուծման պատերազմ, իսկ դա լոգիստիկայի պատերազմ է։ Ուկրաինայի զինամթերքի եւ պահեստամասերի մատակարարման, զենքի վերանորոգման եւ սպասարկման պահանջները հսկայական են։
Այս ժամանակահատվածում զինամթերքի մատակարարումը մարտահրավեր է: ՆԱՏՕ-ի երկրները դատարկել են իրենց պաշարները։ Երկարաժամկետ հեռանկարում վտանգ կա, որ Ուկրաինային չեն բավականացնի արկերը, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց մատակարարենք առավելագույն քանակությամբ զինամթերք։ Ինչ վերաբերում է կոնկրետ զինամթերք տրամադրելու ՆԱՏՕ-ի երկրների որոշումներին, ապա դա իրենց ազգային որոշումներն են»,-ասել է Սթոլթենբերգը։
Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ երկրներ երկարաժամկետ պայմանագրեր են ստորագրում մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերելու համար, եւ հույս է հայտնել, որ շուտով ՆԱՏՕ-ն կկարողանա արտադրել անհրաժեշտ քանակությամբ զինամթերք՝ Ուկրաինա մատակարարելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...