Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը կարող է վավերացնել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը. CNN
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ, խորհրդարան) կարող է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը։
Սկզբում Շվեդիայի հայտը պետք է ընդունի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ Հետո այն կուղարկվի խորհրդարանի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը։ Հավանությունից եւ Resmi Gazete կառավարական տեղեկատուում նախագահի ստորագրությամբ հրապարակումից հետո ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացն Անկարայի կողմից կավարտվի։
Ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարանին կհանձնվի առաջիկայում, սակայն այն հավանաբար հավանության կարժանանա աշնանային նստաշրջանում, քանի որ այս շաբաթ օրենսդիրները արձակուրդ են գնում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում