Ծուռ հայելիների թագավորություն. Պյետրո Պարոլինը հայտարարել է Վատիկանի եւ Բաքվի ընդհանուր մոտեցումների մասին
Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հիանալի կապեր կան։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի՝ Ադրբեջան այցելած պետական քարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջեւ բանակցություններ են վարվում միջկրոնական երկխոսության, համագործակցության եւ խաղաղության մասին. «Ես երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության կառավարության անդամներին։ Սուրբ Աթոռը եւ Ադրբեջանը նույն դիրքորոշումն ունեն հումանիտար հարցերում, հատկապես անվտանգության եւ կայուն խաղաղության հարցերում։ Մեր ներկայացուցչությունը տարածաշրջանում շատ մեծ նշանակություն ունի։ Որովհետեւ երկար տարիների ընթացքում մեր դիվանագիտական հարաբերությունները խորացել են, եւ մենք համատեղ աշխատել ենք ամուր գործընկերության, այդ թվում լուծման խաղաղ ուղիների որոնման ուղղությամբ։ Անցած տարի մենք նշեցինք Սուրբ Աթոռի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»։
Ակնհայտ է, որ նման մակարդակի գովասանքը կոգեւորի Ադրբեջանին՝ կատարելու նոր «հումանիտար սխրանքներ», որոնց վառ ապացույցը Արցախի շրջափակումն է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում