Նեյմարը վիճել է գիշերային ակումբում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարն արձակուրդն անցկացնում է հայրենիքում։ Ֆուտբոլիստին նկատել են Ռիո դե Ժանեյրոյի գիշերային ակումբներից մեկում։ Նա վիճելիս է եղել անծանոթ տղամարդու հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ակումբի անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո է միայն հնարավոր եղել հարթել դրությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Նեյմարը ոտքի վնասվածքի եւ վիրահատության պատճառով մասնակցել է ընդամենը 29 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան