64-ամյա ամերիկուհին մարտի է բռնվել իր շանը հետապնդող արջի հետ
Ամերիկյան Մեն նահանգի 64-ամյա բնակչուհին հարվածել է իր շան հետևից վազող արջին՝ դրդելով, որ նա ի պատասխան կծի իրեն, ուրբաթ տեղեկացրել են վայրի բնության պահպանության նահանգային իշխանությունները, տեղեկացնում է NBC News-ը։
Կնոջը բժշկական օգնություն են ցուցաբերել դաստակին մնացած ծակած վերքերը բուժելով։
Շունն անվնաս է մնացել։
«Մեն նահանգի Փորթեր քաղաքի բնակչուհին արջին դեմ հանդիման է մնացել, երբ վերջինս մոտակա անտառից վազում էր իր շան հետևից։ Եվ երբ արջը կանգնել է, կինը ուղղվել է հասակով մեկ որքան կարողացել է և բռունցքով հարվածել արջի քթին, ինչից հետո արջը կծել է նրա աջ ձեռքը՝ ծակելով դաստակը»,- նշվում է նահանգի ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի հայտարարության մեջ։
Արջը այլևս ձեռք չի տվել կնոջը և փախել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...