Լոնդոնի մերձքաղաքային երկաթուղային երթեւեկությունը կանգնեցվել է կարապի պատճառով
Լոնդոնի մերձքաղաքային երկաթուղային երթեւեկությունը կանգնեցվել է կարապի պատճառով, եւ ուղեւորները մի ժամ մնացել են գնացքներում, տեղեկացրել է UPI-ն։
Լոնդոնի տրանսպորտի գերատեսչությունում տեղեկացրել են, որ Էլիզաբեթ նոր երթուղով երթեւեկությունը հինգշաբթի, մինչեւ ժամը 13.00-ն, դադարեցվել էր ճանապարհներին հայտնված խոչընդոտի պատճառով, ընդ որում՝ բոլոր երթուղիները «Հիթրոու» եւ «Էբի Վուդ» օդանավակայանների միջեւ լիովին փակվել են, իսկ մյուս գծամասերում գրանցվել են լուրջ ուշացումներ։
Պետական մարմինը հայտարարել է, որ ուշացման պատճառը «խոչընդոտն էր ճանապարհներին», իսկ National Rail ընկերությունը Թվիթերում նշել է, որ խոսքը «երկաթուղում կենդանիների մասին է»։
Ավելի ուշ պարզվել է, որ «կենդանիներն» ընդամենը մի կարապ էր Պադինգտոնի շրջանում։
Ուղեւորները տեղեկացրել են, որ գնացքներում ստիպված են եղել մնալ մոտ մեկ ժամ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...