Հայտնի է դարձել Լեհաստանում լրտեսության համար ձերբակալված ռուսաստանցի հոկեյիստի անունը
Լեհաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ռուսաստանցի հոկեյիստ Մաքսիմ Սերգեեւը, որը հանդես է գալիս «Զագլեմբայում, գրում է «Մատչ ՏՎ»-ն։ Հրատարակությունը վկայակոչում է «Есть тема!» հաղորդման խմբագիրների նամակագրության սքրինշոթը Սերգեեւի ակումբակցի հետ, որը խնդրել է անանուն մնալ, գրում է ՌԲԿ-ն։
«Հիմա այնտեղ չեմ, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է կատարվել։ Տեղեկություն կա, որ նրան իսկապես ձերբակալել են»,- ասել է Սեգեեւի թիմակիցը։
Նրա խոսքով՝ հոկեյիստին ձերբակալել են մի քանի օր առաջ, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնել են միայն այսօր։
Այն մասին, որ ձերբակալված հոկեյիստը խաղում է «Զագլեմբայում» գրում է նաեւ Sportowefakty-ն՝ նշելով, որ ձերբակալվածը 20 տարեկան է։ Նույն տարիքն է նշում նաեւ RMF24-ը: Rzeczpospolita-ն գրել էր, որ ձերբակալվածի անունը Մաքսիմ Ս. է, նա 2021 թվականի հոկտեմբերից բնակվում է Լեհաստանում։ Սերգեեւը միակ ռուսաստանցի հոկեյիստն է լեհական ակումբներում, ով համապատասխանում է նկարագրությանը` սկզբնատառերը եւ տարիքը։
Լեհաստանի արդարադատության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել էր ռուս հոկեյիստի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա գործով 14-րդ կասկածյալն է։ Հետաքննությունը կարծում է, որ նա եղել է լրտեսական ցանցի մասնակից, որը հանձնարարություններ է կատարել՝ ելնելով Ռուսաստանի շահերից։ Դատարանը որոշել է կալանավորել ձերբակալվածին՝ համաձայնելով դատախազության այն փաստարկների հետ, որ հոկեյիստը կարող է փախչել իրեն սպառնացող պատժի պատճառով։ Նրան սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...