Ադրբեջանն արգելել է Արցախում զոհված երկու հայ զինվորների դիերի տեղափոխումը. Արցախի ՄԻՊ
Շփման գծում թշնամու վերջին սադրանքից հետո Ադրբեջանն արգելում է երկու զոհված հայ զինծառայողների դիերի տեղափոխումը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ ժամկետային զինծառայողներից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է, սակայն ծնողները ցանկանում են նրան հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Զոհված մյուս զինծառայողի՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանի՝ Քաշաթաղի նախկին բնակիչների հարազատները պատերազմից հետո դեռ Հայաստանում են ապրում։
Արցախի օմբուդսմենը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե զոհված երկու զինծառայողները ծառայում են Հայաստանի զինված ուժերում և դա անվանել է «հերթական մանիպուլյացիա»։ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ արցախյան կողմը փորձել է հարցը լուծել ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ դիակները Հայաստան տեղափոխելու համար:
Դիակների տեղափոխումը կազմակերպելու համար Ստեփանակերտը խնդրանքով դիմել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից