Բելգիայում եւ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Լաչինի միջանցքի մոտ պարեկություն կատարած ԵԽ-ի անդամներին
Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը Twitter-ի իր միկրոբլոգում սպառնացել է Եվրախորհրդարանի անդամներին, որոնք այցելել են Հայաստան եւ Լաչինի միջանցքի Հակարի կամրջի մոտ պարեկություն են կատարել։
«Նրանք գիտեն ինչ են անում, որ պաշտպանեն իրենց։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր արդյունավետ հրաձգության հեռահարություն ունի։ Տղերք, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից...»,- գրել է նա։
Սադիկովի գրառմանն արձագանքել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն․ «Արդյոք, սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի անդամների համար։ Մի՞թե այն ադրբեջանցի «դիվանագետից է» գալիս։ Ի՞նչ մակարդակի է իջել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը եւ պատանդ վերցնելով 120 հազար մարդու, հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա է ձեզ նյարդայնացնում: Մենք՝ կայուն արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք պահպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքը եւ խաղաղությունը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից