ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Շոյգուի առաջին տեսանյութը Պրիգոժինի խռովությունից հետո
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելում զորքերի «Արեւմտյան խմբավորման կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետ»։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը եւ խորհրդակցություն անցկացրել հրամանատարների հետ, հայտնել են ՊՆ-ից։
Սրանք Շոյգուի առաջին կադրերն են խռովությունից հետո, որը կազմակերպել էր «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որը սուր քննադատության էր ենթարկում պաշտպանության նախարարին։
Հունիսի 24-ի գիշերը վարձկանները մտել էին Դոնի Ռոստով, նրանց մի մասը շարժվել դեպի Մոսկվա։ «Վագների» ստորաբաժանումները չէին հասել Ռուսաստանի մայրաքաղաք, հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո վարձկանները «հետ են դարձնում իրենց շարասյուները» եւ «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ համաձայն ծրագրի»։ Ապստամբության ընթացքում Շոյգուն չէր հայտնվել հանրության առաջ եւ չէր մեկնաբանել կատարվածը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում