Մոուրինյոն որակազրկումից հետո հեռացել է ՈւԵՖԱ-ի խորհրդատվական մարմնից
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եվրագավաթային չորս խաղով որակազրկվելուց հետո հեռացել է ՈւԵՖԱ-ի խորհրդատվական մարմնից։ Մոուրինյոն այդ մասին նամակով հայտնել է խմբի ղեկավար Զվոնիմիր Բոբանին։
«Հարգելի պարոն Բոբան, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել էիք խորհուրդ, սակայն ափսոսանքով հայտնում եմ, որ հրաժարվում եմ այդ խմբում իմ անդամակցությունից։ Այն պայմանները, որոնց ես հավատում էի խորհրդի կազմում ընդգրկվելիս, այլեւս չկան։ Ստիպված եմ ընդունել այս որոշումը»,- նամակից մեջբերում է ներկայացրել ANSA-ն։
Մոուրինյոն որակազրկվել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչի մրցավար Էնթոնի Թեյլորին հայհոյելու համար։
«Ռոման» հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր իսպանական «Սեւիլիային» (1:1, 11մ՝ 1:4)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը