Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։ Նա այս մասին ասել է Reuters-ին:
Գործակալությունը հիշեցնում է «բեկումնային պահը», երբ անցած ամիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչության համար:
Reuters-ին տված հարցազրույցում, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն «Ադրբեջանի գործերին»:
«Մենք նման նախապայման չենք ընդունում... մի շարք պատճառներով: Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»