Ադրբեջանական գյուղում ոսկու հանքի դեմ բողոքողների ցույցերը բախումներով են ավարտվել. կա 6 ձերբակալված եւ 10 վիրավոր
Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերից մեկում՝ Գետաբեկում (Սոյուդլու), բախումներ են եղել տեղացիների ու ոստիկանության միջև: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա 6 ձերբակալված եւ 10 վիրավոր։
Գյուղում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժով ցրեց ոսկու հանքի շահագործման դեմ բողոքողների ցույցի մասնակիցներին: Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցույցերին մասնակից գյուղացիների նկատամամբ, իսկ գյուղացիները քար ու փայտ են շպրտում վահաններով ու սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների ուղղությամբ:
Գյուղացիները պնդում են, որ իրենց արոտավայրերը օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով:
Տեղական իշխանությունները տարակուսած են՝ ինչու են գյուղացիները սկսել բողոքել հանքի շահագործումից 10 տարի անց, նրանք խոստացել են փորձաքննություն անցկացնել եւ արդյունքները ներկայացնել բնակիչներին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ոսկու հանքը կապվում է Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում