Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. պետք է Կոնգրեսի պատվիրակություն ուղարկել ԼՂ. Սեմ Բրոունբեք
Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է Հանրապետական կոնգրեսական Սեմ Բրոունբեքը:
«120 քրիստոնյաներ արգելափակված են Ադրբեջանի կողմից, եւ դա դեմ է խաղաղության համաձայնագրին, դեմ է արդարադատության միջզգային դատարանի որոշմանը: Թեեւ ընդունված է ասել, որ այս հակամարտությունը կրոնական չէ, բայց կրոնն այնտեղ ներկա է: Դժվար կլիներ հավատալ, որ այս ամենը տեղի կունենար Լեռնային Ղարաբաղում, եթե այն ունենար մուսուլմանական բնակչություն: Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը, եթե մենք կձեռնարկենք որոշակի քաղաքականություն:
Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Ադրբեջանն ասում է՝ դուք կարող եք հեռանալ, բայց չեք կարող վերադառնալ: Նրանք կարող են գնալ Եվրոպա, Ամերիկա, Կանադա, այլ վայրեր եւ ստեղծել սփյուռքի այլ օջախներ:
Մենք արդյոք պատրաստվո՞ւմ ենք թույլ տալ, որ ևս մեկ քրիստոնյա բնակչություն դուրս մղվի իր հայրենիքից: Այս ամենն իրականացվում է ամերիկյան կամ իսրայելական զինամթերքով, որ ունեն ադրբեջանցիները: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը»,- ասել է նա:
Կոնգրեսականն առաջարկել է Կոնգրեսի պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրոունբեքը առաջ է քաշել Լեռնային Ղարաբաղի հայերի կրոնական ազատության հարցը և նշել, որ ամերիկյան կրոնական հասարակությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի բնակչության կրոնական ազատության ապահովմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից