Հակարիի կամրջի միջադեպը չսահմանազատված սահմանի արդյունք է. Զախարովա
Հակարի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղակայելու միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատման արդյունք էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի կարծիքով՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են. «Մենք խորհուրդ կտայինք նվազեցնել հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար»։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը փորձել են Հայաստանի տարածքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, բարձրացնել ադրբեջանական դրոշը ռուս խաղաղապահների ներկայությամբ:
Հաջորդ օրը Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ վերջինիս ծայրահեղ դժգոհություն է հայտնվել միջադեպի կապակցությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից